ՔՀՏԱ տեսչական մարմինը Մեղրիում հողամասերի աճուրդային գործերում խախտումներ է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

նկար

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2021 թ. NԿ269-Ա և 17.05.2021 թ. NԿ289-Ա հրամաններով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների  մի շարք խախտումներ։ Մասնավորապես,  համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է հետևյալը․ 

20.05.2019 թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով  2  մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Վլադիմիր Ռաֆիկի Բայանդուրյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 280 հազար հինգ հարյուր դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում հանգամանքը՝ առ այն, որ սկզբնապես առկա է եղել հողամասը Վլադիմիր Բայանդուրյանին օտարելու նպատակ։

Մեղրի համայնքի ղեկավարի 2018 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ՝ Շվանիձոր գյուղի 1-ին փողոցի 18 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասից առանձնացվել է 0․18225 հա մակերեսով հողամաս, որին տրվել է 18/2 հասցեն։ 08.05.2019թ. կայացած աճուրդի արդյունքներով առանձնացված հողամասն օտարվել է Արտակ  Թումանյանին։ Թեև հրապարակային սակարկություններով կատարվել են բազմակի քայլեր աճուրդում առավելագույն գինն առաջարկելու նպատակով, սակայն հաշվի առնելով, որ հողամասն առանձնացվել է պետական գրանցում ունեցող մանկապարտեզի սպասարկման համար անհրաժեշտ հողամասից, արժանահավատ է դառնում այն հանգամանքը, որ սկզբնապես առկա է եղել հողամասն Արտակ Թումանյանին օտարելու նպատակ։

24.05.2019թ. Մեղրի քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Ծովինար Առաքելյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 124 հազար 890 դրամ։  Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում այն  հանգամանքը, որ սկզբնապես առկա է եղել հողամասը Ծովինար Առաքելյանին օտարելու նպատակ։

08.05.2019թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2  մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Վլադիմիր Բայանդուրյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 355 հազար 760  դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում հանգամանքը՝ առ այն, որ սկզբնապես առկա է եղել հողամասը
Վլադիմիր Բայանդուրյանին օտարելու նպատակ։ Ընդ որում՝ աճուրդի չհաղթող մասնակիցը կրկին Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի մասնակից Սամվել Կարապետյանն է։

11.04.2019 թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի 1-ին փողոց 1/8 հասցեում առկա ընդերքօգտագործման և այլ նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Նորայր Ավետիսյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 76 հազար 280  դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում այն հանգամանքը, որ ի սկզբանե առկա է եղել հողամասը Նորայր Ավետիսյանին օտարելու նպատակ։

25.03.2019 թ. Մեղրի համայնքի Կուրիս գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Հովհաննես Պապյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 1 միլիոն 585 հազար 253 դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից 2-րդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում հանգամանքը՝ առ այն, որ նախապես առկա է եղել հողամասը Հովհաննես Պապյանին օտարելու նպատակ։

25.03.2019 թ.Մեղրի համայնքի Գուդեմնիս գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Հովհաննես Պապյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 240 հազար 835  դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է այն հանգամանքը, որ  նախապես առկա է եղել հողամասը Հովհաննես Պապյանին օտարելու նպատակ։ 

02.04.2018 թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի 1-ին փողոց 1/25 հասցեում առկա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Վաչիկ Չիթչյանը և հաղթող ճանաչվել։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 541 հազար 824  դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից 2-րդ քայլով առավելագույն գինն առաջարկելու դեպքում արժանահավատ է դառնում, որ  ի սկզբանե առկա է եղել հողամասը Վաչիկ Չիթչյանին օտարելու նպատակ։

20.05.2019 թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում 2-րդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Եղիշ Վլադիմիրի Բայանդուրյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 417 հազար 648 դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից 2-րդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում, որ սկզբնապես առկա է եղել հողամասը Եղիշ Բայանդուրյանին օտարելու նպատակ։  Ընդ որում՝ աճուրդի չհաղթող մասնակիցը կրկին եղել է  Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի աճուրդների մասնակից Սամվել Կարապետյանը, իսկ հաղթող ճանաչված անձի հայրանվան և վկայակոչված համեմատական հողամասերի աճուրդների հաղթող հանդիսացող անձի անվան համադրումը առաջացնում է առաջին աստիճանի մերձավոր ազգակցական կապի վարկած։  

20.05.2019 թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում 2-րդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Սիմոն Արտուշի Սիմոնյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 75 հազար 600  դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում այն հանգամանքը, որ սկզբնապես առկա է եղել հողամասը Սիմոն Սիմոնյանին օտարելու նպատակ։ 

05.11.2018 թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում 2-րդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Խաչիկ Ալեքսանդրի Չիթչյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 151 հազար դրամ։  Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում, որ սկզբնապես առկա է եղել հողամասը Խաչիկ Չիթչյանին օտարելու նպատակ։ 

Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

--00—ԼՄ