Ադրբեջանի քարտեզ-հուշանվերում Սյունիքի մարզ-Իրանի սահման հատվածը սահման չունի Իրանի հետ 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում լուսանկար է հրապարակել Ադրբեջանի և Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումից և կից գրառում արել։

«Ադրբեջանի և Պակիստանի զինված ուժերի միջև համագործակցության վերաբերյալ այսօր երկու երկրների պատվիրակությունների քննարկման ժամանակ այսպիսի քարտեզ-հուշանվեր է ցուցադրվել։

Ուշադրությո՛ւն դարձրեք Սյունիքի մարզ-Իրանի սահման հատվածին. ըստ քարտեզի՝ այն սահման չունի Իրանի հետ։ Սա այսպես կոչված «Մեղրիի» միջանցքի հատվածն է, որը Ադրբեջանը և Թուրքիան փորձելու են ամեն գնով խլել Հայաստանից»,-գրել է թուրքագետը։

--00—ԼՄ