Գերիների թեման շարունակում է մնալ արդիական․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Զախարովա

Ռազմագերիների և պահվող այլ անձանց թեման շարունակում է արդիական մնալ, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման համատեքստում․ պատասխանելով Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող շինծու դատական գործընթացներին այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք այս տարվա հունիսի 12-ին ադրբեջանական կողմից ՀՀ 15 քաղաքացիների փոխանցումը Երևանին: Մենք կողմ ենք խնդրի վերջնական լուծմանը` «բոլորը` բոլորի դիմաց» բանաձևի համաձայն և առանց որևէ նախապայմանի»,- ասել է Զախարովան։

Ագն ներկայացուցիչը կարևորել է այլ հումանիտար խնդիրների լուծումը ևս, մասնավորապես` ականազերծման և ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ կապված։

 --00—ՄՀ