ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն կամ կյանքը, կամ էլ մահը. Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

«3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. ընտրությունը լինելու է աշխատանքի ու կայունության կամ հիստերիկ աղմուկի, շարունակական պարտության, ապացուցված դավաճանության և արդեն զավեշտի հասնող սպառնալիքների միջև: 

Իմ խորհուրդն ու խնդրանքն է ընկերներիս, բոլոր մարդկանց, որոնց համար կարծիքս կարևոր է. անպայման մասնակցեք ընտրություններին և քվեարկեք այն ուժի օգտին, որը երբևէ չի համագործակցի դավաճան վիժվածքի հետ:

Կիրակի օրվա ընտրությունից է կախված լինելու կունենանք Հայաստան, թե ոչ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը և հրապարակել տեսանյութ: