Սյունիքը փրկելու կամ թուրքին հանձնելու ճամփաբաժանին ենք, որոշողը դուք եք. Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել․

«Սիրելի՛ սյունեցիներ,

Մանրամասը բացատրելու ժամանակը չէ։ Այլևս կանգնած ենք Սյունիքը փրկելու կամ թուրքին հանձնելու ճամփաբաժանին։ Մոտենում է ճակատագրական պահը, որի հաղթական ավարտի որոշողները դուք եք։ Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում Սյունիքի վաղվա օրվա համար։

Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանել Սյունիքը ներքին և արտաքին թշնամիներից։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է փոխել Սյունիքի ճակատագիրը։ Ընդամենը 3 օր և մենք միասնական պիտի փրկենք մեր Լեռնահայաստանը։ Այս իշխանության վերարտադրումը մեզ կտանի կործանման, ուստի միասնական գնանք դեպի ընտրություններ, ապացուցենք որ պատիվ ունենք։

Խնդրում եմ համախմբվել հանուն Սյունիքի վաղվա օրվա, հանուն պատվի, հանուն մեր արժանապատիվ նախնիների։ Ազգովի մերժենք կապիտուլյանիտին, որպեսզի հունիսի 21-ից հետո ուղղենք մեջքներս, կպնե՛նք գործին, որ ապրենք․․․»:

--00--ԱԹ