Որքա՞ն մարդ կա Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

․

Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Այսօր ամբողջ օրը տեղեկություն տարածվեց, որ մարզերից ավտոբուսներով մարդկանց հարկադրաբար բերում են Երևան` մասնակցելու իշխանության հրավիրած հանրահավաքին: Այդ ամենով հանդերձ, մենք տեսնում ենք, որ Հրապարակնա այս պահին, երբ ելույթ է ունենում Փաշինյանը, այդքան էլ բազմամարդ չէ: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

ԱԱԾ աշխատակիցների մեզ հետ զրույցում վստահեցրին, որ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին այս պահին ընդամենը 20-25 հազար մարդ է մասնակցում, որոնց մեծ մասը` մարզերից հարկադրաբար ավտոբուսներով բերված մարդիկ են և պետական ապարատի աշխատակիցներ:

Նշենք, որ կադրերից էլ է երևում, որ Հրապարակը բազմամարդ չէ, մարդկանց շարքերը ցանցառ են, և այս քանակության մարդը կարող է ընդամենը Ազատության հրապարակում բազմամարդ հավաքի տպավորություն ստեղծել:

--00--ԱՀ