Մահվան ելքով ավտովթար՝ Արագածոտնի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 21:05-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով մեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տուժող է ճանաչվել, նշանակվել են փորձաքննություններ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

--00--ԱԹ