Կրեմլում ուշադիր հետևում են Ադրբեջանում թուրքական բազաների ստեղծման մասին լուրերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1.jpg

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանում թուրքական բազաների ստեղծման մասին տեղեկություններին, նշել է.

«Ես ասեկոսները չեմ մեկնաբանում»:

Միաժամանակ Լավրովը չի բացառել, որ հարցը կարող է բարձրացվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի բանակցությունների ընթացքում: 

Ադրբեջանում թուրքական բազաների ստեղծման մասին լուրերին արձագանքել են նաև Կրեմլից: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը 

«Կրեմլում ուշադրությամբ հետևում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազաների ստեղծման մասին լուրերին»,- ասել է նա:

Թուրքական բազաների ստեղծման լուրերին ի պատասխան՝  Կրեմլից նշել են, որ ռուսական սահմաններին ՆԱՏՕ-ի անդամ երկրների օբյեկտների ներկայությունը հատուկ ուշադրության առարկա են և սեփական անվտանգության ապահովման միջոցների ձեռնարկման առիթ:

--00--ԱԹ