Բժիշկ Արմեն Չարչյանը ձերբակալվել է. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

․

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը ձերբակալվել է: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Պարոն Չարչյանը ձերբակալվածի կարգավիճակ ունի, այս պահին մենք Հատուկ քննչական ծառայությունում ենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր «Փաստերի ստուգման հարթակը» տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ Արմեն Չարչյանը իր աշխատակիցներին ասում է, որ պարտադիր պետք է մասնակցեն ընտրության:

--00--ԱՀ