Հադրութի շրջանում աճյունների որոնումներն ավարտվել են ապարդյուն. Արցախի ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

․

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից տարհանվել է 1579 աճյուն։

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

--00--ԱՀ