Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Արա Բաբլոյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը կոչ-հայտարարություն է տարածել՝ ուղղված իրավապահներին: 

«Առանց անդրադառնալու քրեական գործի հարուցման հարցին՝ պետք է արձանագրենք, որ տվյալ դեպքում ակնհայտ անհամաչափ է ու ոչ մի կերպ իրավաչափ չէ հարկադրանքի ցանկացած միջոցի առկայությունը՝ թե՛ ձերբակալման, թե՛ հնարավոր կալանավորման մասով: Հետևաբար, պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի», - հայտարարել է նա:

--00--ԱԹ