Ահազանգ․ Նար֊Դոսի՝ 9/37 ընտրատեղամասում ևս «Ինքնիշխան Հայաստանի» քվեաթերթիկը չեն տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

դավ

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում կրկին գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ընտրողին 26 համարի քվեաթերթիկը չեն տվել։

«Ահազանգ

Արդեն համատարած է դառնում:

9/37 (Նար֊Դոս) «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության 26 համարի քվեաթերթիկը չեն տվել, երբ քաղաքացին պահանջել է, պատճառաբանել են, որ հոգնած են, չեն նկատել:

Խելքի եկեք»,-գրել է Սանասարյանը։

Ավելի վաղ Դավիթ Սանասարյանը ևս մի քանի հրապարակում էր արել այն մասին, որ մի քանի ընտրատեղամասերում ընտրողին չեն տրամադրել «Ինքնիշխան Հայաստանի»՝ 26 համարի քվեաթերթիկը՝ պատճառաբանելով, թե արտահերթին մասնակցող ուժերը 26-ը չեն, այլ 25-ը։ 

--00—ԼՄ