Քվեարկությունն ավարտվեց․ 8-րդ գումարման ԱԺ-ի քաղաքական կազմը հայտնի կլինի մի քանի ժամից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Ուղիղ ժամը 20։00-ին ՀՀ տարածքի բոլոր ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվեց, 12 ժամ տևած ընտրական գործընթացից հետո տեղամասերի դռները փակվեցին։ Ընտրատեղամասերում մեկնարկում է քվեաթերթիկների հաշվարկի փուլը։ Ընտրությունների նախնական արդյունքը պարզ կլինի հունիսի 21-ի վաղ առավոտյան, իսկ վերջնականը՝ ընտրությունից 1 շաբաթ անց։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիներն ընտրում էին 8-րդ գումարման Ազգային ժողով։ Առաջադրված է 25 քաղաքական ուժ՝ 4 դաշինք, 21 կուսակցույթուն։

Ժամը 17:00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել էր 989 հազար 972 քաղաքացի կամ ընտրողների 38,17 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ ընտրողների 39,54 տոկոսը:

Ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս