ՀՔԾ-ում ավարտվեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թեկնածու Աննա Մկրտչյանի հոր հարցաքննությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Հայրս պայքարել ու պայքարում է արժանապատիվ Հայաստանի համար, ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Աննա Մկրտչյանը։

«Նոր ավարտել ենք ՀՔԾ-ում հերթական անհեթեթության վերաբերյալ արհեստական հարցաշարով կազմված հարցաքննությունը։

Երեկվանից անհայրենիք տականքն ու իրեն հպատակեցված համակարգը ջանք ու եռանդ չի խնայում հորս մեկուսացնելու ու վախի մթնոլորտով մեր ընտրողներին ու աջակիցներին ճնշելու համար։ Հարյուրավոր ոստիկաններ իբր գործողություններ էին անում երեկ ու այսօր։ Իրական նպատակը հասկանալի է՝ ապահովել դավաճան նիկոլի կամքը։

Ինչպես ցանկացած ստորություն, սա էլ հաջողությամբ չի ավարտել։
Հայրս դուրս է եկել ՀՔԾ-ից և գնում է ընտրելու Պատվով Հայաստանը», - գրել է Աննա Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ համացանցում ձայնագրություն է տարածվել, որում «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը, պահանջում է կոլեկտիվից մասնակցել ընտրություններին և պահանջում է քվեարկել դստեր ներկայացրած դաշինքի օգտին։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս