ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Հունիսի 20-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 15:40-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Գուլակյան փողոցի 16/բ շենքի հարկերի մեկից մի քաղաքացի անկանոն կրակոցներ է արձակում, գրում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները։ Պարզվել է, որ նշված շենքի 4-րդ հարկի բնակիչ, 41-ամյա Արմեն Պետրոսյանն իր մոտ եղած հրազենով 6 անգամ կրակել է օդ:
Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքից հետո նա ինքնակամ հանձնվել է իրավապահներին, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները:
Դեպքի փաստով Հ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք զենքը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ կրակողը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է, և ինչպես ինքն է ասել, քեֆը լավ է եղել ու կրակել է, որպեսզի արծիվները փախչեն, աղավնիներին չվնասեն:
--00—ԼՄ