ԿԸՀ-ն ներկայացրել է 683 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 683 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

58.49% ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 18,63%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.36%-ը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 4.90%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 2.63%-ը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 1.12%-ը:

--00--ԱՀ