«ՔՊ»-ն՝ 54.31 %, «Հայաստան» դաշինքը՝ 20.89 %. քվեների հաշվարկը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

կըհ

Հունիսի 21-ի՝ ժամը 07:00-ի դրությամբ ԿԸՀ-ն ընտրության արդյունքների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել 1928 տեղամասերում (1.211.570 ընտրող): Ըստ այդմ՝ 

1. ՔՊ - 654.596 (54.31%),
2.«Հայաստան» դաշինք - 251.784 (20.89%),
3. «Պատիվ ունեմ» դաշինք - 62.723 (5.20%),
4. ԲՀԿ - 48.159 (4.0%),
5. Հանրապետություն - 36.445 (3.02%),
6. ԼՀԿ - 11.800 (1.12%),
7. ՀԱԿ - 18.298 (1.52%):

Նշենք, որ ընտրատեղամասերի թիվը հանրապետությունում 2008 է, ևս 80 ընտրատեղամասի տվյալներ կամփոփվեն առաջիկա ժամերի ընթացքում: Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի ընտրություններից մեկ շաբաթ անց:

--00—ԼՄ