Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավով ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 30, 24News

Thumbnail

Վերաքննիչ դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ազատ է արձակել Սերժ Սարգսյանին թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին ։ Այդ մասին 24News-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։

Դատարանը բավարարել է Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին պաշտպանների հայցը։

Դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։

Վաչագան Սարգսյանի խափանման միջոցը փոխվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ նոյեմբ երին նրան ազատ էր արձակել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը կասկածվում է  ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափը թաքցնելու եւ  ապօրինի հարստացման մեջ։