Կոտայքում «ՎԱԶ 21099»-ը բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 21,  24News

վթար

Հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  պարզվել է, որ վիրավորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Կարեն Ավետիսյանը, 21-ամյա Շահեն Մանուկյանը և 56-ամյա Գագիկ Մնեյանը։ 

Ավտովթարը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում, և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է Լեռնանիստ գյուղի կամրջի բետոնե եզրաքարերին և գլխիվայր շրջվել։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  

--00—ՄՀ