Շնորհավորում ենք հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան․ Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Քաղաքական

Հանրապետություն կուսակցությոնը իր խորին շնորհակալությունն է հայտնում  նրանց, ովքեր վստահել և իրենց քվեն տվել են Հանրապետությանը: Մենք գնահատում ենք ձեր վստահությունը և պարտավորվածություն զգում ձեր առաջ։

Հանրապետությունը շնորհավորում է հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան` Հայաստանի Հանրապետության համար այս վճռորոշ և դժվարին ժամանակներում։
Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության ու հարգում ենք նրանց քվեարկողների ցանկությունը: 
Մենք մեր երկրի քաղաքացիների մեջ տարբերություն չենք դնում։

Հանրապետություն կուսակցությունը խոստանում է իր ընտրողին, որ այսուհետ նույնպես, նույն եռանդով  շարունակելու է տարածել իր մոտեցումները` փորձելով բալանսավորել ՀՀ արտաքին քաղաքականությունը, առաջարկելով տնտեսության ուժեղացման լուծումներ և ներդրումային ծրագրեր։ 

Մենք խաղաղություն և բարեկեցություն ենք մաղթում մեր ժողովրդին ու բեղմնավոր աշխատանք ցանկանում ութերորդ գումարման ազգային ժողովին։

Հանրապետություն կուսակցության  
Քաղաքական խորհուրդ