Ի՞նչ խախտումներ է արձանագրել 700 հոգով առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ընտրություն արցախ

«Անկախ դիտորդը» մոտ 700-հոգանոց առաքելությամբ դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը:

Ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:

Առաքելության կողմից առավոտյան 07:00-ից մինչև քվեարկության արդյունքների ավարտը 2-ական դիտորդներով դիտարկում է իրականացվել ամբողջ հանրապետությունում ձևավորած 2008 տեղամասերից ավելի քան 200 ընտրական տեղամասերում: Երևանում և բոլոր մարզերում գործել են դիտորդների ավելի քան 40 շրջիկ խմբեր: Առաքելությունում աշխատել են մոտ 30 իրավաբաններ և մոտ 90 հոգի այլ անձնակազմ:

Երեկոյան Ժամը 20:00-ից հետո դիտարկվել է նաև բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը, տեղամասերում տեղակայված բոլոր (շուրջ 1500) տեսախցիկների աշխատանքը և ընտրությունների օրվա լուսաբանումը լրատվամիջոցներում:

Արձանագրված հիմնական խախտումները և եզրահանգումները՝ ԱՅՍՏԵՂ:

--00—ԼՄ