Արմավիրի մարզում անչափահաս տղան 07-ով կողաշրջվել ու բախվել է գազատար խողովակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Հասարակական

Այսօր՝ հունիսի 21-ին,  ավտովթար  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում  16-ամյա Հարություն Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է, իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով  Արտիմեդ-Խորունք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվելով բախվել գազատար խողովակին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Հարություն Ե.-ն, նրա ուղևորներ, 10-ամյա Արթուր Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է և  14-ամյա Դավիթ Ե.-ն, ում ամբողջական տվյալները  նույնպես պարզվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: