Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել՝ զորահավաքային պլանների մշակման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Նիկոլ ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-L որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման N 1 հավելվածի 51-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1880-Լ որոշմամբ նախատեսված` վարչապետի աշխատակազմի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 9-րդ ենթակետով.

«9) իրականացնում է վարչապետի աշխատակազմում զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին մասնակցության նախապատրաստության ապահովման աշխատանքները, մասնակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում անցկացվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների կազմակերպման հարցերով մեթոդական օգնության ցուցաբերման և մշտադիտարկման աշխատանքներին։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 10-րդ ենթակետով.

«10) աջակցում է Կադրերի և անձնակազմի կառավարման վարչությանը՝ աշխատակազմի աշխատողների զինապարտության հաշվառման և ամրագրման հարցերում»:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս