«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

․

Փաստաբան Գայանե Պապոյանը  ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

««Պատիվ ունեմ» Դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանին Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել, ինչպես նաև քննիչը որոշում է կայացրել վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։

Գոռ Սեդրակյանի չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը կապված է իր քաղաքական գործունեության հետ»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս