Գեղարքունիքում ռուս սահմանապահներ տեղակայելու հարցով բանակցություններ են ընթանում

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Արտակ Դավթյան

Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներ տեղակայելու գործընթացներն ընթանում են, երբ վերջանական որոշում լինի, անպայման տեղյակ կպահենք: Այս մասին հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ, հարցեր կան, և մեր նպատակն առանց բախումերի մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հեռացումն է »,-ասաց նա։

Հարցին, թե ադրբեջանական կողմից համաձայնություն կա՞, ԳՇ պետը պատասխանեց․

«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք»։

Ըստ Դավթյանի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներկայացուցիչների թիվը ՀՀ տարածքում չի փոփոխվել, միջադեպեր այս պահին չկան:

--00—ՄՀ