«Պահպանողական» կուսակցությունը չի վիճարկում ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Ընտրություններ

«Ազատ հայրենիք» դաշինքի մաս կազմող «Պահպանողական» կուսակցությունը չի վիճարկում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:

«Ելնելով Հայաստանում քաոս ստեղծելու ռուս-թուրքական պրոյեկտը խափանելու հրատապությունից, չենք վիճարկում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները և կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության: Հետայսու «Պահպանողական» կուսակցությունը համարում է դաշինքի կազմում իր առաքելությունն ավարտված և հաջողություններ է մաղթում գործընկեր կուսակցություններին: Պահպանողական կուսակցությունը ստեղծված նոր իրավիճակում մշտապես բաց է ՀՀ քաղաքական միավորների հետ համագործակցության՝ պետության համար արդյունավետ զարգացումներ և նոր ազգային օրակարգ գեներացնելու նպատակով»,- ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ «Ազատ հայրենիք» դաշինքը առանձին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքը։

--00--ԿԿ