Դատարկ խոսակցություններ են․ ԳՇ պետը՝ զինվորներին ստիպողաբար քվեարկության տանելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Դավթյան

Գլխավոր Շտաբի պետ Արտակ Դավթյանը զինվորներին ստիպողաբար քվեարկության տանելը դատարկ խոսակցություն է որակում։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

 «Եթե կան ապացույցներ, թող դրանք ներկայացնեն իրավապահ մարմիններն կամ էլ ներողություն խնդրեն ԶՈւ-ից։ Դատարկ հայտարարությունները դժվար է մեկնաբանել։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել. Մենք ոչ մի ապացույց չենք տեսել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին տեղեկություններ էին տարածում, որ զինծառայողներին քվերակության վերաբերյալ հրահանգներ են տրվում։

--00—ՄՀ