Ադրբեջանը շինծու դատական գործեր է հարուցում հայ ռազմագերիների նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

տաթևիկ

ԵԽԽՎ-ի «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի հունիսի 22-ի նիստի օրակարգում ներառված էր 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հետևանքների քննարկման հարցը:

ԵԽԽՎ-ի «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի հունիսի 22-ի նիստի օրակարգում ներառված էր 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հետևանքների քննարկման հարցը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն իր ելույթում շեշտել է, որ կարևոր է ուշադրություն դարձնել Իլհամ Ալիևի կողմից քարոզվող ատելության խոսքին՝ մեջբերելով բառացի խոսքեր, որտեղ Ադրբեջանի նախագահն ատելության խոսք ու հակահայկական ելույթներով է հանդես գալիս:

«Հայ ռազմագերիները չեն կարող դառնալ «առևտրի առարկա»: Նրանց ազատ արձակելու փոխարեն Ադրբեջանը շինծու դատական գործեր է հարուցում այս մարդկանց նկատմամբ: Հայ ռազմագերիները պետք է անհապաղ ետ վերադարձվեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից բարձրացվող ականադաշտերի հարցին, ապա հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ պատրաստ է համագործակցել հումանիտար հարցերում: Ավելին, առաջին արցախյան պատերազմից հետո Արցախում ապրող մեր հայրենակիցները տասնամյակներ շարունակ մաքրում էին ականապատ դաշտեր, որպեսզի կարողանան տեղաշարժվել, մինչդեռ Ադրբեջանը պայքարում էր ԵԱՀԿ գրասենյակի դեմ, որը հսկայական աշխատանք էր տանում ականազերծման հարցում»,-նշել է պատգամավորը:

Տաթևիկ Հայրապետյանը նաև շեշտել է, որ թեև զեկույցը հումանիտար խնդիրներին է վերաբերվում, բայց կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանն է Թուրքիայի աջակցությամբ հարձակում գործել Արցախի խաղաղ բնակչության վրա: Ինչն ակնհայտ ընդունում է նաև Ադրբեջանը: Մինչդեռ տարիներ շարունակ Ադրբեջանը մերժեց փոխզիջումային լուծման տարբերակը՝ տանելով տարածաշրջանը նոր պատերազմի և հանգեցնելող հումանիտար աղետի:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն իր ելույթում շեշտել է, որ կարևոր է ուշադրություն դարձնել Իլհամ Ալիևի կողմից քարոզվող ատելության խոսքին՝ մեջբերելով բառացի խոսքեր, որտեղ Ադրբեջանի նախագահն ատելության խոսք ու հակահայկական ելույթներով է հանդես գալիս:

--00—ՄՀ