Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Աժ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

նկար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀ նախագահը շնորհավորել է նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:

Արմեն Սարգսյանը ՀՀ ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:

--00—ԼՄ