Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մարտավարական վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

վարժանք

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հունիսի 22-ին անցկացրել են մարտավարական վարժանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ըստ սցենարի՝ անձնակազմը, հաղթահարելով բարդ տեղանքային պայմանները, հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել յուրային ստորաբաժանումների տարածք։ Հրամանատարությունը զինծառայողների ներդաշնակ գործողությունները բարձր է գնահատել։

--00--ԱԹ