Գիտությանը հայտնի չէ՝ ինչո՞ւ են կետերը հոժարակամ նետվում ափին․Աշոտյանը՝ հայ ժողովրդի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

նկար

ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ներքաղաքական իրավիճակի մասին։

«Գիտությանը դեռ հայտնի չէ, թե ինչո՞ւ են կետերը զանգվածաբար և հոժարակամ նետվում ափերին՝ դատապարտվելով տանջալից մահվան՝ ջրազրկումից և սեփական մարմնի քաշի ծանրությունից:

Վարկածները տարբեր են՝ օվկիանոսի աղտոտումից մինչև ծերացում:

Հունիսի 20-ին մեր հասարակության ստվար հատված այսպիսի մի որոշում կայացրեց՝ դատապարտելով նաև մնացածին և Հայաստանի Հանրապետությանը պատմական մահվան:

Սրա իրական, խորքային պատճառները նույնպես դեռ պետք է ուսումնասիրվեն:

Մնում է նաև պարզել, թե արդյոք կհաջողվի՞ փրկել գոնե մի մասին՝ վերադարձնելով նրանց նորմալ բնական վիճակի «ջրի» մեջ, թե՞ 4500 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը այլևս դատապարտված է մահանալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա սեփական սխալների, բարդույթների, միֆերի և ապրածի ծանրության տակ»,-գրել է նա:

--00—ԼՄ