Շփման գծում իրավիճակը կայուն է, կրակոցները քիչ են․ Սենոր Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 2, 24News

Արցախա-ադրբեջանական սահմանագծին իրավիճակը նորմալ է, Ամանորը դիմավորել են առանց արտառոց միջադեպերի։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը։

 «Կրակոցներ, ինչպես միշտ, եղել են, բայց իրավիճակը կայուն է և նորմալ»,- նշեց նա։

Հարցին, թե տոնական օրերին զգոնությունն ավելի՞ է ուժեղացվում, Սենոր Հասրաթյանը պատասխանեց, որ սահմանագծին զգոնությունը միշտ է ուժեղացված, բանակը նրա համար է, որպեսզի միշտ զգոն լինի, որ ժողովուրդը հանգիստ վայելի Ամանորի բերկրանքը։