Ընտրություններով կարելի է 3 նախագահների էջը փակված համարել․ լուրջ դերակատարություն չունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Արմեն Գրիգորյան

Ինչ մեղադրանք մեզ ներկայացնում էին, մեծ մասին հասցրել ենք պատասխանել։ Ժողովրդի ընտրության գնահատականը ցույց է տալիս, թե ով  ինչպիսի դիրք ունի, և ով է կապիտուլյանտը, ով է մեղավորը, ով է իսկապես հողեր հանձնող։ Ինչ մեղադրանք իրենք մեզ ներկայացնում են, այդ մեղադրանքները հիմա հստակ կարելի է իրենց վերագրել։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով երեք նախագահների «ազգակործան պատուհաս, դավաճան կապիտուլյանտ» մեղադրանքներին։

Ընտրակեղծիքների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի մեղադրանքներին ԱԽ քարտուղար պատասխանել է, որ մեղադրողները ելնում են իրենց փորձից, իշխանության դեմ փաստեր չկան։  

«Ես կարծում եմ, որ այս ընտրություններով կարելի է անցած բոլոր երեք նախագահների քաղաքական էջերը փակված համարել։ Որովհետև որևէ լուրջ քաղաքական դերակատարություն չեն կարող ունենալ, իրենք էլ չեն ուզում միջին դերակատարում ունենալ, և դրանով կարելի է համարել փակված»։

--00—ՄՀ