Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը լուծվեց․ ասում էր՝ ականապատման քարտեզ չունենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

արմեն

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Ազատության» եթերում, անդրադառնալով գերիների հարցին, հայտարարել է, որ եղել են պաշտոնյաներ, որոնք փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել։

«Մայիսի 27-ից առաջ գերիների հարցը երկար ժամանակ չէր լուծվում: Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցն արագ լուծվեց: Լինելով պաշտոնյա՝ նա մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, չունենք: Երբ հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց հարցն արագ լուծելու», - ասել է Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ ԱԳ նախկին նախարարը ստո՞ւմ էր՝ ԱԽ քարտուղար պատասխանեց, որ ոչ միայն ստում էր, այլև տորպեդահարում․ «Նա ցանկություն չուներ ՀՀ անվտանգության հարցեր լուծելու, ավելի շատ քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծելու ցանկություն ուներ: Պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ»։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս