Ընտրակաշառք տալու և ստանալու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

ՀՔԾ

ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանութան Արարատի բաժնում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վեդի քաղաքի բնակիչ Ա.Ս.-ն 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար 30.000 ՀՀ դրամ գումարի չափով կաշառք է տվել նույն համայնքի բնակիչ Մ.Ս.-ին: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:

Վերջինս կաշառքի առարկա հանդիսացող գումարից 20.000 ՀՀ դրամ գումարը ծախսել է անձնական կարիքների համար, իսկ 2021 թվականի հունիսի 19-ին կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի բաժին՝ ներկայացնելով կաշառքի առարկա հանդիսացող գումարի մնացած մասը՝ 10.000 ՀՀ դրամը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 22.06.2021թ.-ին  Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ, իսկ Մ.Ս.-ին` 154.2-րդ հոդվածի 1-ին մասերով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս