Ամենամեծ լավությունը Փաշինյանին արեց Քոչարյանը․ դրոնով հանրահավաքից հետո քվեն տվեցին նրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը առավոտյան հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին նա հայտնել է 24TV-ի եթերում։
Ըստ քաղաքական գործչի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը փորձ է անում ներքաղաքական կյանքում համերաշխության դաշտ ստեղծել։

«Վարչապետի առաջարկը, որը վերաբերում է արտախորհրդարանական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելուն, դրական է, և կարող է առողջ միջավայր ստեղծել քննարկումների, նույնիսկ ուղիղ քննադատության առումով»,-ասել է նա։

Անդրադառնալով արտահերթի արդյունքներին՝ Արամ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար արդյունքը սպասելի էր, քանի որ Քոչարյանի՝ «դրոններով կառավարվող» հանրահավաքից հետո, որի ընթացքում ասում էին՝ մարդիկ որտեղ կանգնեն, ժողովուրդը որոշեց քվեն տալ Նիկոլ Փաշինյանին։

Այս և այլ հարցերի մասին առավել մանրամասները՝ տեսանյութում։