«Զրպարտությունը չեմ մեկնաբանում».Այվազյանը՝ գերիների հարցին խոչընդոտելու մեղադրանքի մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

Այվազյան

Հայաստանի պաշտոնաթող արտգործնախարար Արա Այվազյանը չի մեկնաբանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը:

«Ես չեմ մեկնաբանում անհեթեթ հարձակումները եւ զրպարտությունները: Ամեն ինչ փաստաթղթավորված եւ արձանագրված է, թե ով ինչով էր զբաղված այս ամբողջ ընթացքում: Եւ ուզում եմ հիշեցնել, որ իմ հրաժարականից մեկ շաբաթ առաջ վարչապետը կառավարության նիստում շատ բարձր գնահատեց ԱԳՆ արդյունավետ աշխատանքը»,- ասաց Այվազյանը՝ ի պատասխան Գրիգորյանի հայտարարությունը մեկնաբանելու NEWS.am-ի խնդրանքին:

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Այվազյանին մեղադրել էր գերիներին վերադարձնելու հարցը տորպեդահարելու մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս