ԱՆ-ն կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում ծախսերի մասին տեղեկատվություն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

կորոնավիրուս

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 4.572.317.358

 2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 1.286.016.534

 3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 65.875.444

 4 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 32.160.869

 5 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 2.107.394.817

 6 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 74.058.594

 7 Բժշկական կենտրոնների վերանորոգում 69.343.206

 8 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ 176.873.856

 Հանրագումար 8.384.040.678