Անտարբեր ենք դառնում ու անհաղորդ մարդկային արժեքներին. Սոֆյա Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News 

Սոֆյա

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«2014 թ. հունիսի 23. ՀԾԿՀ -ի դիմաց մոտ 100 հոգով պայքարում էինք երկրում հոսանքի ապօրինի թանկացման դեմ, ուրախ էինք, որ մեր իրավունքին տեր ենք կանգնում և վստահ էինք, որ մի օր կգա և ժողովուրդը դուրս կգա փողոց մեր հետ պայքարի:

Անցավ ուղիղ մեկ տարի.

2015թ. հունիսի 23 . մեր շարքերը խտացել էր, ավելի շատ մարդ էր գիտակցում , որ ամեն տարի հոսանքի թանկացումը կբերի շղթայական թանկացումների, իսկ գործող իշխանությունների ապիկար պահվածքը՝ « հենց այդպես էլ պետք է լինի», շատերիս դուրս էր բերել պայքարի...

Բաղրամյան պողոտան փակ էր ...

Հունիսի 23 ժամը 06.00 մոտակայքում պահանջեցին բացել պողոտան, այլապես քայլեր կձեռնարկեն... Այլևս մենք չէինք վախենում և մեր տեղից չշարժվեցինք՝ կրելով բազմաթիվ զրկանքներ՝ ծեծ , ջարդ, անպատվություն , հետագայում հետապնդումներ, բայց չհանձնվեցինք... պինդ էինք , մեր պայքարն արդար էր ... Մենք պայքարում էինք բոլորի փոխարեն և հանու՛ն հայ մարդու ... Աններելի էր, թե ինչպես են վերաբերվում գործող իշխանությունները մեր երկրին , մեր ազգին, ինչպիսի քամահրանքով էին գործում՝ չտեսնելով, թե ու՞ր ենք գնում , ու՞ր են տանում մեր պետությունը և պետականության հիմքեր ինչպես են շարունակաբար թուլացնում...

Անցավ հաջորդող երկու տարիները նույն պայքարների մեջ... Մեկ բան հաստատ էր, պետք է լիներ արժեքների հեղափոխություն, բայց ...

2018 թ. հեղափոխությունը այդ նույն մարդկանց համար իսկապես լույսի , հույսի ու հավատի նոր ճանապարհ բացեց, պայքերեցինք ու հասանք, պայքարեցինք ու ստացանք՝ չիմանալով , որ պայքարեցինք ու ...

Մսխվեց ամեն բան և ամե՛ն ինչ ... Բաղրամյան պողոտայում ինձ հետ պայքարած տղաների մեծ մասն այլևս մեր կողքին չեն, բայց իրենց դրոշները ծածանվում են, որոնց ձայն անգամ այսօրվա աղաղակի մեջ չի լսվում...

Անտարբեր ենք դառնում ու անհաղորդ մարդկային արժեքներին...

Այս ամենի մեջ բոլորը դարձան սուր քաղաքականացված , որտեղ բարոյականությունը իջեցված է այնքան ցած, որտեղից չի երևում ո՛չ դրոշ , ո՛չ գույն , ո՛չ բովանդակություն , ո՛չ էլ մարդ ...

2021թ. հունիսի 23 . Ի՞նչ ունենք այսօր ...

Մարդկանց մի մասը մնաց ուրացող, մի մասը պաշտոնի կռիվներում է, մի մասը դեռ փորձում է ճահճից դուրս գալ համառ պայքարելով, մի մասը ճամպրուկներ է հավաքում, մի մասը նախկին է մեղադրում , մյուսը ՝ ներկա , իսկ մյուս մեծ մասը՝ նույն անտարբերությամբ ապրում և որոշում է ...

Պայքարել արդյո՞ք, շարունակել արդյո՞ք, թե՞ տեղավորվել թվարկածս մասերից մեկում ...

Գտե՛ք ձեզ...»։
 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս