Բաքվում շարունակվում է հայ երկու ռազմագերիների գործով դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

հայ ռազմագերիներ

Բաքվում` Յասամալի շրջանի դատարանում, շարունակվում է Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը: Այս մասին հայտնում է haqqin.az-ը: Կայքը հիշեցնում է, որ հայ ռազմագերիները մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ  «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու համար»:

Բաքվի ռազմական դատարանում նիստն ընթանում է դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ: Դատավարությանը «տուժողները» ցուցմունք են տալիս:

Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 (խոշտանգում), 115.2 (պատերազմի օրենքների  խախտում), 279.1 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում), 318.2 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: 

Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս