Էդ ո՞ր ախմախը ներդրում կանի մի երկրում, որի իշխանությունը ժողովրդին սպառնում է պողպատով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Հասարակական

Եթե թավշյա իշխանության օրոք օտարերկրյա ներդրումներ չեղան, էդ պողպատյա իշխանության օրոք ո՞նց են լինելու։

Ինձ մի հարց է հետաքրքրում. եթե թավշյա իշխանության օրոք օտարերկրյա ներդրումներ չեղան, էդ պողպատյա իշխանության օրոք ո՞նց են լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Էդ ո՞ր ախմախը ներդրում կանի մի երկրում, որի իշխանությունը ժողովրդին սպառնում է պողպատով...

Այսինքն՝ ինչ ա ստացվում, որ պետք է ընդմիշտ մոռանալ ներդրումների, հետևաբար նաև՝ ժողովրդի կյանքը բարելավելու թեման...

Կարևորը՝ նույն մարդիկ կշարունակեն հոշոտել իրենց պարգևավճարները, հերն էլ անիծած, թե ժողջանը ոնց կտեսնի իր գլխի ճարը»: