Հայկ Չոբանյանն ու Էլիզ Գևորգյանը կգործուղվեն Իսպանիա՝ «MWC Barcelona 2021»-ին մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

1

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ու նախարարության միջազգային համագործակցության վարչության Եվրոպական միության (ԵՄ) և միջազգային կազմակերպությունների բաժնի պետ Էլիզ Գևորգյանը, վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ, հունիսի 27-ից հուլիսի 2-ը կգործուղվեն Իսպանիա՝ «MWC Barcelona 2021» միջոցառմանը մասնակցելու նպատակով: 

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության Եվրոպական միության (ԵՄ) և միջազգային կազմակերպությունների բաժնի պետ Էլիզ Գևորգյանին 2021 թվականի հունիսի 27-ից հուլիսի 2-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)՝ «MWC Barcelona 2021» միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Հայկ Չոբանյանի և Էլիզ Գևորգյանի՝ Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն», - նշված է որոշման մեջ:

--00—ԼՄ