Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 51, ծանր վիճակում` 171 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

կորոնավիրուս

Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 222-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«Ներկայում ՀՀ տարածքում 7 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Մարզային ԲԿ-ները գտնվում են Սպիտակում և Կապանում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 24 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 51 հոգի, իսկ ծանր վիճակում՝ 171»,- նշեց Խաչատրյանը:

Նա նաև հայտնեց, որ վերակենդանացման մահճակալների ընդհանուր թիվը 131-ն է, որոնցից 88-ը զբաղված է: Ընդհանուր ստացիոնար բուժում ստացողները 816 հոգի են: 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս