Նիդերլանդների թուրքական խմբակցությունը միացել է հայ ռազմագերիներին ազատելու պահանջին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Քաղաքական

Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկմամբ հայտնի Նիդերլանդներում գործող «Denk» կուսակցության երեքհոգանոց խմբակցությունը փոխել է իր դիրքորոշումը և միացել է անցյալ շաբաթ ընդունված խորհրդարանի բանաձևին, որը կոչ է անում ԱԳ նախարարին եվրոպական մակարդակով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց անմիջապես հայրենադարձելու պահանջով։

«Denk» կուսակցությունը Թուրքիայի ղեկավարի շահերը առաջ մղող ուժի համբավ ունի, որը սովորաբար ընտրվում է մի քանի հարյուր հազարանոց թուրքական համայնքի ձայների հաշվին։

--00--ԿԿ