Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. քննարկման առանցքում ԼՂ հարցն է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Պուտին Ալիև

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ` կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Քննարկվել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ ԼՂ հարցով 2020 թ. նոյեմբերի 9-ին ու 2021 թ. հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործնական հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ու տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը:

--00--ԱԹ