Ադրբեջանը Թուրքիայի համար կնվազեցնի բնական գազի գինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

գազ

Ադրբեջանական «SOCAR» պետական նավթագազային ընկերության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Զաուր Գահրամանովը հայտարարել է, որ ակնկալվում է բնական գազի սակագնի նվազեցում Թուրքիայի համար։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 

Ըստ Գահրամանովի՝ Թուրքիայի համար գազի գնի նվազեցումը մի քանի գործոններով է պայմանավորված, որնցից են պահանջարկի աճը և աղբյուրների դիվերսիֆիկացիան: Նրա խոսքով՝ գազի մատակարարման նոր պայմանագրերի համար տարվող բանակցություններում Թուրքիայի դիրքերն ամրացել են նաև վերջերս Սև ծովում հայտնաբերված գազի պաշարների առկայությամբ:

Նշվում է, որ Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, և բանակցությունները ընթանում են նոր պայմանագրի շուրջ, որում կվերանայվի Թուրքիա մատակարարվող գազի սակագինը:

Առաջիկայում Անկարան պատրաստվում է բանակցություններ վարել նաև Իրանի ու Ռուսաստանի հետ, որոնք հանդիսանում են Թուրքիայի մյուս խոշոր մատակարարները:

Գահրամանովը շեշտել է, որ SOCAR-ը մինչ այժմ Թուրքիայում ներդրել են ընդհանուր առմամբ 19.5 միլիարդ դոլար՝ այդ ցուցանիշով դառնալով Թուրքիայի ամենամեծ օտարերկրյա ներդրողը։

--00—ՄՀ