Ակնկալում ենք Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ․ «Իզմիրլյան» ԲԿ

 

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Իզմիրլյան

«Իզմիրլյան» Բ/Կ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է.

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց  առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։

Երեկ մեր  բժիշկների կողմից եղան էմոցիոնալ  որոշ արտահայտություններ կապված հարգարժան մեր տնօրենի՝  Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի կայացրած որոշման փաստի հետ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ ակնկալելով «Իզմիրլյան»  ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»։

--00--ԱԹ