Իսպանիայում Սևան Ղարիբյանը թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Հասարակական

Իսպանիայի թագուհի Սոֆիայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի ուսանող Սևան Ղարիբյանը հունիսի 22-ին հանդիսավոր արարողության ընթացքում թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող»  դիպլոմի։

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ կոմպոզիտոր Սևան Ղարիբյանն Ալբենիս հիմնադրամի կրթաթոշակառու է և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր:

--00--ԿԿ