ՌԴ-ն և ԵԱՀԿ մյուս համանախագահները օգնում են ՀՀ-ին և Ադրբեջանին վստահություն հաստատել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Լավրով

Ռուսաստանն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու հարցում: Այս մասին news.ru-ի հաղորդմամբ՝ Միջազգային անվտանգության մոսկովյան IX-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Արտաքին գերատեսչության ղեկլավարը նշել է, որ Մոսկվան շատ բան է արել նաև Հարավային Կովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: 

 «Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին միմյանց միջև վստահություն հաստատել, իրականացնել մարդասիրական նախագծեր», - հավելել է Լավրովը: 

--00—ՄՀ