Լա Լիգայում նոր մրցաշրջանից երկրպագուները կվերադառնան մարզադաշտեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

Լա լիգա

Իսպանիայի առողջապահության նախարար Կարոլինա Դիասը հաստատել է, որ երկրպագուները կվերադառնան Լա Լիգայի մարզադաշտեր նոր մրցաշրջանի մեկնարկից, այսինքն՝ օգոստոսին: Այս մասին գրել է Armsport.am-ը։

«Մենք վերադառնում ենք նորմալ մակարդակի։ Երկրպագուներին թույլատրվում է վերադառնալ մարզադաշտեր օգոստոսին՝ Լա Լիգայի մեկնարկից»,- ասել է նախարարը:

Ըստ Deportes Cuatro-ի ՝ սկզբնական շրջանում մարզադաշտերը լեցուն կլինեն առավելագույնս 75%-ով:

--00—ՄՀ